ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՅԱԼ ՆԱՄԱԿ
HaySatar / Oct 09, 2021
1. Դրամահավաքի մեկնարկող արտահայտությունները
Երբ դուք դիմում եք ընթերցողին, արեք դա անձնական ձևով: «Սիրելի աջակից» մեկնարկող տողի փոխարեն օգտագործեք նվիրատուի անունը: Երբ նամակը անձնականացված չէ, նվիրատուն կարող է իրեն մեքենայի միջի թիվ զգալ և ավտոմատ մերժել նամակը` նույնիսկ մինչև այն կարդալը: Ինչքան շատ անձնական ինֆորմացիա եք օգտագործում` անհատի անունը, հասցեն, նվիրատվության պատմությունը, այնքան նվիրատուն իրեն արժևորված է զգում, և ավելի հավանական է, որ նա կկարդա և ընկալունակ կլինի նամակի հանդեպ:
Այս անձնական, նվիրատուին միտված մոտեցման միտքը պետք է ամբողջ նամակի ընթացքում պահպանվի: Եթե դուք չեք ընդունում նրանց անհատականությունը` ապա ավելի քիչ հավանական է, որ նրանցից ֆինանսական օժանդակություն կստանաք:
2. Ներածությունը
Սկսեք ձեր նամակը հետաքրքիր ձևով: Համարձակ հարց տվեք, պատմեք պատմություն ծրագրի լիազորված մասնակցի մասին կամ կիսվեք զարմանալի վիճակագրությամբ: Հետաքրքրեք կարդացողին և ներգրավվեք նրան:
Հաջորդիվ համոզվեք, որ նվիրատուները տեղեկացված են կազմակերպության ծրագրերի մասին: Որո՞նք էին ձեր ամենավերջին նախագծի հաջողությունները: Ի՞նչ է օգնել վերջին նվիրատվությունը նվաճել: Պատկերեք նվիրատվության կարևորությունը` ուրվագծելով նրանց նախորդ նվիրատվությունների ազդեցությունն ու հետագա նվիրատվությունների ներուժը: Նրանց համար դա զգալի դարձրեք:
Շնորհակալություն հայտնեք նվիրատուներին` իրենց նախորդ ներդրումների համար: Հիշեցրեք իրենց խաղացած անփոխարինելի դերի մասին և հավաստիացրեք, որ նրանք դեռ պետք են: Օգնեք նրանց հասկանալ, որ դուք իսկապես ունեք իրենց օգնության կարիքը` ձեր բոլոր ծրագրերը հաջողակ պահելու համար:
Ներածության երրորդ կողմը ձեր` որոշակի ծրագրի կամ նախաձեռնության վրա կենտրոնացած լինելու հավաստիացումն է: Մի´ ծանրաբեռնեք ընթերցողին և մի տվեք ավել տեղեկատվություն, քան նրան հետաքրքիր է: Դրա փոխարեն` կիսվեք որոշակի նախագծի մասին մանրամասներով և պատմություններով, կամ մի համապարփակ թեմայով, որը, ելնելով նախկին ներգրավվածությունից, կհետաքրքրի նրանց:
3. Խնդրանքը
Երբ որ դուք նվիրատուներին ծանոթացնեք կազմակերպության ծրագրերի հետ և շնորհակալություն հայտնեք նրանց`իրենց կարևոր ներգրավվածության համար, ժամանակն է անցնել «խնդրելուն»: Սա նամակի էությունն է. երբ դուք առաջ եք գալիս և նվիրատուներից իրենց ֆինանսական աջակցությունը խնդրում:
Սա արդյունավետ և հարգալից անելու համար` դուք պետք է առաջին հերթին բացատրեք խնդիրը, և նախաձեռնությունը/ծրագիրը մանրամասներով հատկանշեք: Մի ակնկալեք, որ մարդիկ կուրորեն կնվիրաբերեն` առանց խնդրի վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն ստանալու: Խնդիրը բացատրելիս դուք ցանկանում եք որպեսզի ընթերցողը հասկանա, թե ինչքան կարևոր են ձեր ծրագրերը, և ինչ արդյունավետ ձևով է ձեր կազմակերպությունը բավարարում այդ պահանջը:
Երրորդ` դուք ցանկանում եք նվիրատուին կոնկրետ երաշխավորումներ տալ: Առաջարկեք մի քանի տարբեր գումարային չափեր, և նշեք, թե ամեն նվիրատվությունը ինչ կարող է նվաճել: Համոզվեք, որ առաջարկված գումարաչափերը համապատասխան են կոնկրետ նվիրատուին, և հավաստիացեք, որ ամեն նվերի ներգործությունը նշել եք, որպեսզի նվիրատուն իմանա, թե իր նվիրաբերած դոլլարները ինչ կարող են տալ: Օրինակի համար` իմաց տվեք, որ իր նվիրաբերած քսան դոլլարը մեկ ամսում մի շան կկերակրի:
Եվ վերջինը` բացատրեք անգործունեության հետևանքները: Նշեք նվիրատուին, թե ինչ կպատահի(կամ չի պատահի) առանց իր ֆինանսական օժանդակության: Օրինակ` դուք կարող եք նվիրատոուներին հիշեցնել, որ առանց նվիրատվությունների`ինչպես իրենցն է, կատուներն ու շները և ուրիշ անտուն կենդանիները կմնան առանց ուտելիքի և տանիքի: (Նշում. Համոզվեք, որ դուք երկար չեք խոսում դրանից. դուք ցանկանում եք, որպեսզի նամակն ունենա ոչ թե բացասական, այլ` իրատեսական երանգ):
4. Վերջաբանը
Ձեր դրամահավաքի նամակի եզրակացության երկու էական կողմ կա:
Առաջին հերթին, դուք պետք է նվիրատուներից նախապես շնորհակալություն հայտնեք իրենց աջակցության համար: Նվիրատուներից նախապես շնորհակալություն հայտնելով` դուք նրբորեն ակնարկում եք, որ նրանք ձեզ կտան ֆինանսական օգնություն: Ավելին`շնորհակալություն հայտնելը ցույց է տալիս, որ դուք հավատում եք նրանց ճիշտ ձևով վարվելուն և ֆինանսական աջակցությունը ցուցաբերելուն:
Երկրորդ, հիշեցրեք նվիրատուներին, թե ինչու է իրենց նվիրատվությունը այդքան կարևոր: Ամրապնդեք նախագծի կարևորությունը, նրանց որոշակի օգնության կարևորությունը և անգործունեության հետևանքները:
Եվ ամենավերջում`դուք ցանկանում եք նվիրատուին դարձնել ձեր պատմության հերոսը` նրա համար չորս բան անելով.
1. Նրա համար ամեն ինչ հեշտ դարձնելով,
2. Արժևորելով նրա կյանքը,
3. Անձնականացնելով նրա նվիրատվական ուղին,
4. Ապահովելով հասանելիություն ամեն ժամ և ամեն տեղ (նամակի վերջում հղում ներառեք, որտեղ նա կարող է ավելի շատ բան իմանալ)
Հաջող դրամահավաք!