33 Reward Ideas / Պարգևատրման Գաղափարներ

Submitted by HS Publisher on Չոր, 11/24/2021 - 22:34

Գրավիչ պարգեւներ առաջարկելը Դոնորներին խրախուսելու լավագույն տարբերակներից է HaySatar-ում և դա միանշանակ կմեծացնի ձեզ աջակցել ցանկացող մարդկանց քանակը։
Մրցանակի համար լավագույն տարբերակներն են Ձեր կողմից ստեղծված ապրանքը կամ պատճենը/նախատիպը, որը պատրաստվում եք ստեղծել, ստորագրված բացիկները, հրավիրատոմսերը ձեր շոուից, զեղչերը Ձեր գալիք տեսականու համար կամ բացառիկ իրեր, ինչպիսիք են շապիկները, պայուսակները, գրիչներն ու հազարավոր այլ իրեր, որոնք ինչ-որ ձևով կապված են Ձեր կամ Ձեր բիզնեսի հետ։
Բայց գոյություն ունեն արտասովոր պարգեւների, խրախուսանքների օրինակներ, որոնք արդարացրել են իրենց ամերիկյան բազմաթիվ քրաուդֆանդինգ նախագծերում:
Յուրահատուկ, հիշվող պարգեւներն ու խրախուսանքները Ձեր նախագիծը կդարձնեն ավելի հանրաճանաչ և գրավիչ, արագ և հեշտ կտարածվեն համացանցում։
Այստեղ ներկայացնում ենք պարգեւների և խրախուսանքների 33 գաղափար, որոնք կարող եք օգտագործել Ձեր քրաուդֆանդինգ նախագիծը կազմելիս՝ համաձայն աջակցության տարբեր չափերի։

1.    Լրացրեք ֆլեշ կրիչը ձեր աշխատանքով, հատվածներով, պատկերներով, երաժշտությամբ, սցենարներով, դիզայնով, ծածկագրով կամ այլ բարիքներով, որոնք հայտնվել են ձեր նախագծում: Տեսեք, արդյո՞ք կարող եք յուրաքանչյուր կրիչ դարձնել յուրահատուկ:

2.    Ստորագրված։ Ուղարկեք ինքնագրով էջեր կամ դերասանի սցենարից հատվածներ փոստային կապով կամ ձեր գործին առնչվող այլ թղթե նկարազարդումներ:

3.    Ուտեստների բաղադրատոմսեր։ Կիսվեք ձեր խորտիկներով և համեղ ուտեստների պատրաստման խորհուրդներով: Անձնական բաղադրատոմսեր: Ջոան Դիդիոնն առաջարկեց իր սիրելի բաղադրատոմսերից մի քանիսը, և արդյունքը զարմացրեց նրան:

4.    Տասնհինգ րոպե հարցազրույց: Թույլ տվեք հովանավորին հանդես գալ որպես հարցազրուցավար Ձեզ հետ և պատասխանեք նրա հետաքրքրող հարցերին:

5.    Ոչ ստանդարտ պատյաններ: Հեռախոսների, ակնոցների, բանալիների և այլնի համար ձեռքով զարդարված պատյաններ, այնպիսի բան, որը պարզապես հնարավոր չէ ձեռք բերել խանութից:

6.    Այցելություն աշխատանքային սենյակ: Թույլ տվեք հովանավորին հեռակա կարգով ներկա լինել և /կամ մասնակցել Ձեր ստեղծագործական գործընթացին:

7.    Հովանավորի անունը: Հովանավորների անունները ներառեք ենթագրերում  կամ ծրագրի կամ տեսանյութի մեջ, ինչպես Sailor Moon վավերագրական ֆիլմում:

8.    Ընթրիք երկուսի համար: Մատուցեք անվճար կամ զեղչված համեղ ընթրիք երկուսի համար Ձեր ռեստորանում:

9.    Անտիկ իր Հայաստանից: Ուղարկեք Հայաստանից անտիկ որևէ իր: Դա կարող է լինել հին ձայնագրություն, լուսանկար, գիրք, սպասքից ինչ -որ բան և ընդհանրապես այն ամենը, ինչ կարելի է ուղարկել:

10.    Առաջարկեք անվանակոչման որոշ իրավունքներ: Դա կարող է լինել ձեր նոր արտադրանքը, որը դեռ անվանում չունի կամ անուն կենդանու համար կամ նույնիսկ ընկերության անուն:

11.    Հովանավորի անունն առարկայի, ապրանքի վրա: Գրեք հովանավորի անունը Ձեր արտադրության կահույքի, արտադրանքի և այլնի վրա:

12.    Սցենարը՝ նախօրոք: Խոստացեք և ուղարկեք դեռ չհրապարակված հոլովակների, ներկայացումների և այլ պատմությունների հաջորդող սցենարները։

13.    Մեքենայի կպչուն պիտակներ: Տպեք մի քանի բարձրորակ կպչուն պիտակներ և ուղարկեք հովանավորներին:

14.    Բարիքներ: Հովանավորներին ուղարկեք հայկական շուտ չփչացող բարիքներ:

15.    Բույսեր: Հովանավորներին ուղարկեք հայկական եզակի բույսերի սերմեր:

16.    Երկխոսության հատված: Իրականացրեք սցենարիստի երազանքները և թույլ տվեք, որ Ձեր հովանավորները գրեն երկխոսության մի քանի տող:

17.    Ձեռքի աշխատանք: Ձեռքի ինչ-որ աշխատանք ուղարկեք Հայաստանից: Օրինակ ՝ սուրճի բաժակ, այն կդառնա Ձեր երախտագիտության քաղցր հիշեցումը՝ ամեն առավոտ սուրճի բաժակի հետ միասին:

18.    Սիրելի կենդանի: Առաջարկեք ներառել սիրելի կենդանու նկարը հանրային կամ այլ վայրում:

19.    Արտադրանք հավաքածուից: Թողարկեք սահմանափակ քանակությամբ ձեր աշխատանքներից՝ համարակալված և լավ փաթեթավորմամբ:

20.    Հարց ու պատասխան։ Նկարեք 3 րոպե տևողությամբ հոլովակ՝ պատասխանելով հովանավորի 3 հարցերին։

21.    Տնային կենդանիների անուններ: Անվանեք դիզայնը կամ մոդելը հովանավորի սիրելի ընտանի կենդանու պատվին:

22.    Սիրելի վայր: Կատարեք գործողություն՝ կապված հովանավորի սիրելի տեղանքի հետ Հայաստանում։

23.    Ծաղիկներ գերեզմանին: Խոստացեք գնալ և ծաղիկներ դնել հովանավորի հարազատների շիրիմներին ՝ կամ հուշարձանի տակ հաստատելով լուսանկարով կամ տեսանկարահանմամբ:

24.    Պաստառ հովանավորի համար: Ստեղծեք և տպեք եզակի, անհատականացված պաստառ հովանավորի համար

25.    Ձեր զգեստապահարանից: Ուղարկեք նվեր Ձեր զգեստապահարանից մեկ իր, կոստյում կամ թույլ տվեք հովանավորներին ընտրել առկա տեսականուց:

26.    Սառնարանի համար: Պատրաստեք և ուղարկեք սառնարանի վրա արմացնելու մագնիսներ՝ շնորհակալությամբ:

27.    Վիրտուալ ընթրիք: Կազմակերպեք համեղ ընթրիք հեռակա հովանավորի ներկայությամբ:

28.    Գլխազարդ: Պատրաստեք տարբերվող գլխարկներ (զարդարված նույնիսկ ավելի հետաքրքրիր մակագրություններով):

29.    Կիսվեք ձեր ոճով: Հովանավորներին առաջարկեք անհատական ոճի խորհրդատվություն և կարգի բերել տունը:

30.    Պատվերով տրիկոտաժե արտադրանք: Ստեղծեք յուրահատուկ մի բան, որը հովանավորները չեն գտնի այլ տեղում:

31.    Սոցիալական ցանցեր: Հետևեք հովանավորին սոցիալական ցանցերում:

32.    Պիկնիկ Հայաստանում։ Պատրաստեք և ուղարկեք Հայաստանում պիկնիկ կազմակերպելու լավագույն վայրերի ցանկը:

33.    Զբոսաշրջությունը Հայաստանում։ Պատրաստեք և ուղարկեք Հայաստանում  ակտիվ հանգստի պլան։

Վերոնշյալ պարգևատրման և խրախուսման բոլոր գաղափարները վերցված են քրաուդֆանդինգի ստացված արշավներից։
Այս օրինակները կօգնեն Ձեզ հասկանալ պարգեւների էությունը և մտածել սեփական տարբերվող պարգեւներն՝ ըստ Ձեր երևակայության։
Ամենակարևորը, այս ցուցակը կօգնի Ձեզ հասկանալ, որ քրաուդֆանդինգը նվիրատվության համակարգ չէ, այլ ավելի բարդ և բազմաշերտ համակարգ է: Կարծիք կա, որ քրաուդֆանդինգը կանխավճարային պատվերների խանութ է, բայց դա այդպես չէ։

Blog Category