Ինչպես գրել դրամահավաքի համար կատարյալ նամակ

Submitted by HS Publisher on Երք, 11/23/2021 - 15:03

1.    Դրամահավաքի մեկնարկող  արտահայտությունները

Երբ դուք դիմում եք ընթերցողին, արեք դա անձնական ձևով: «Սիրելի աջակից» մեկնարկող տողի փոխարեն օգտագործեք նվիրատուի անունը: Երբ նամակը անձնականացված չէ, նվիրատուն կարող է իրեն մեքենայի միջի թիվ զգալ և ավտոմատ  մերժել նամակը` նույնիսկ մինչև այն կարդալը: Ինչքան շատ անձնական ինֆորմացիա եք օգտագործում` անհատի անունը, հասցեն, նվիրատվության պատմությունը, այնքան նվիրատուն իրեն արժևորված է զգում, և ավելի հավանական է, որ նա կկարդա և ընկալունակ կլինի նամակի հանդեպ: 

Այս անձնական, նվիրատուին միտված մոտեցման միտքը պետք է ամբողջ նամակի ընթացքում պահպանվի: Եթե դուք չեք ընդունում նրանց անհատականությունը` ապա ավելի քիչ հավանական է, որ նրանցից ֆինանսական օժանդակություն կստանաք:

2.    Ներածությունը

Սկսեք ձեր նամակը հետաքրքիր ձևով:  Համարձակ հարց տվեք, պատմեք պատմություն ծրագրի լիազորված մասնակցի մասին  կամ  կիսվեք զարմանալի վիճակագրությամբ: Հետաքրքրեք կարդացողին և ներգրավվեք նրան: 

Հաջորդիվ  համոզվեք, որ նվիրատուները տեղեկացված են կազմակերպության ծրագրերի մասին: Որո՞նք էին ձեր ամենավերջին նախագծի հաջողությունները: Ի՞նչ է օգնել վերջին նվիրատվությունը նվաճել: Պատկերեք նվիրատվության կարևորությունը` ուրվագծելով նրանց նախորդ նվիրատվությունների ազդեցությունն ու հետագա նվիրատվությունների ներուժը: Նրանց համար դա զգալի դարձրեք:

Շնորհակալություն հայտնեք նվիրատուներին` իրենց նախորդ ներդրումների համար: Հիշեցրեք իրենց խաղացած անփոխարինելի դերի մասին և հավաստիացրեք,  որ նրանք դեռ պետք են: Օգնեք նրանց հասկանալ, որ դուք իսկապես ունեք իրենց օգնության կարիքը` ձեր բոլոր ծրագրերը հաջողակ պահելու համար: 

Ներածության երրորդ կողմը ձեր` որոշակի  ծրագրի կամ նախաձեռնության վրա կենտրոնացած լինելու հավաստիացումն է: Մի´ ծանրաբեռնեք ընթերցողին և մի տվեք  ավել տեղեկատվություն, քան նրան հետաքրքիր է: Դրա փոխարեն` կիսվեք որոշակի նախագծի մասին մանրամասներով և պատմություններով, կամ մի համապարփակ թեմայով, որը, ելնելով նախկին ներգրավվածությունից, կհետաքրքրի նրանց:

3.    Խնդրանքը

Երբ որ դուք նվիրատուներին ծանոթացնեք կազմակերպության ծրագրերի հետ և շնորհակալություն հայտնեք նրանց`իրենց կարևոր ներգրավվածության համար, ժամանակն է անցնել «խնդրելուն»: Սա նամակի էությունն է. երբ դուք առաջ եք գալիս և նվիրատուներից իրենց ֆինանսական աջակցությունը խնդրում:  

Սա արդյունավետ և հարգալից անելու համար` դուք պետք է առաջին հերթին բացատրեք խնդիրը, և նախաձեռնությունը/ծրագիրը մանրամասներով հատկանշեք: Մի ակնկալեք, որ մարդիկ կուրորեն կնվիրաբերեն` առանց խնդրի վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն ստանալու: Խնդիրը բացատրելիս դուք ցանկանում եք որպեսզի ընթերցողը հասկանա, թե ինչքան կարևոր են ձեր ծրագրերը, և  ինչ արդյունավետ ձևով է ձեր կազմակերպությունը բավարարում այդ պահանջը: 

Երրորդ` դուք ցանկանում եք նվիրատուին  կոնկրետ երաշխավորումներ տալ: Առաջարկեք մի քանի տարբեր գումարային չափեր, և նշեք, թե ամեն նվիրատվությունը ինչ կարող է նվաճել:  Համոզվեք, որ առաջարկված գումարաչափերը համապատասխան են կոնկրետ նվիրատուին, և հավաստիացեք, որ ամեն նվերի ներգործությունը նշել եք, որպեսզի նվիրատուն իմանա, թե իր նվիրաբերած դոլլարները ինչ կարող են տալ: Օրինակի համար` իմաց տվեք, որ իր նվիրաբերած քսան դոլլարը  մեկ ամսում մի շան կկերակրի:

Եվ վերջինը` բացատրեք անգործունեության հետևանքները: Նշեք  նվիրատուին, թե ինչ կպատահի(կամ չի պատահի) առանց իր ֆինանսական օժանդակության: Օրինակ` դուք կարող եք նվիրատոուներին հիշեցնել, որ առանց նվիրատվությունների`ինչպես իրենցն է, կատուներն ու շները և ուրիշ անտուն կենդանիները կմնան առանց ուտելիքի և տանիքի: (Նշում.  Համոզվեք, որ դուք երկար չեք խոսում դրանից. դուք ցանկանում եք, որպեսզի նամակն ունենա ոչ թե բացասական, այլ` իրատեսական երանգ):

4.    Վերջաբանը

Ձեր դրամահավաքի նամակի եզրակացության երկու էական կողմ կա:

Առաջին հերթին, դուք պետք է նվիրատուներից նախապես շնորհակալություն հայտնեք իրենց աջակցության համար: Նվիրատուներից նախապես շնորհակալություն հայտնելով` դուք նրբորեն ակնարկում եք, որ նրանք ձեզ կտան ֆինանսական օգնություն: Ավելին`շնորհակալություն հայտնելը ցույց է տալիս, որ դուք հավատում եք նրանց ճիշտ ձևով վարվելուն և ֆինանսական աջակցությունը ցուցաբերելուն:

Երկրորդ, հիշեցրեք նվիրատուներին, թե ինչու է իրենց նվիրատվությունը այդքան կարևոր: Ամրապնդեք նախագծի կարևորությունը, նրանց որոշակի օգնության կարևորությունը և անգործունեության հետևանքները: 

Եվ ամենավերջում`դուք ցանկանում եք նվիրատուին դարձնել ձեր պատմության հերոսը` նրա համար չորս բան անելով.

1.    Նրա  համար ամեն ինչ հեշտ դարձնելով,
2.    Արժևորելով նրա կյանքը,
3.    Անձնականացնելով նրա նվիրատվական  ուղին,
4.    Ապահովելով հասանելիություն ամեն ժամ և ամեն տեղ (նամակի վերջում հղում ներառեք, որտեղ նա  կարող է ավելի շատ բան իմանալ)

Հաջող դրամահավաք!

Blog Category