Ինչպես HaySatar-ում մեկնարկել հաջող դրամահավաք ֆինանսական աջակցության համար

Submitted by HS Publisher on Չոր, 11/24/2021 - 21:21

Մենք խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել հետևյալ խորհուրդներին` նյութական օգնության համար քրաուդֆանդինգի հաջողակ պրոեկտ ստեղծելու համար.

Ձեր պրոեկտը ամենալավ ձևով ստեղծեք
Շատ կարևոր է  ուժեղ առաջին տպավորություն թողնելը:

Օգտագործեք վառ գլխավոր նկար, իսկ եթե լավ տեսանյութ նկարահանեք` հաջողության հասնելու հավանականությունը զգալիորեն կաճի:

Ըստ վիճակագրության` դրամահավաքի պրոեկտներում լավ տեսանյութի օգտագործումը հաջողության հավանականությունը մեծացնում է 80%-ով:

Օգտագործեք ներգրավված մարդկանց լուսանկարներ, տեսանյութեր, քանի որ մարդկանց լուսանկարներն ու տեսանյութերը ավելի բուռն ռեակցիա են առաջացնում, քան գրաֆիկան կամ տեքստը:

Խուսափեք աղոտ կամ անորակ պատկերներից:

Գրեք հիանալի և տեղեկութային վերնագիր դրամահավաքի համար, որը համապատասխան է ձեր դեպքին:

Համոզվեք, որ այն միտված է գործողություններին և իր մեջ ներառում է մարդու կամ կազմակերպության անունը, որոնց համար նախատեսված են միջոցները:

Սոցիալական ցանցերում կիսվեք ձեր բարեկամների և ընկերների հետ
Ձեր առաջին կողմնակիցները պետք է ձեր շրջապատի մարդիկ լինեն. հենց նրանք զարկ կտան հետագա նվիրատվությունների ծավալի մեծացմանը:

Իհարկե, դինամիկ կերպով զարգացող HaySatar խմբակցության միջոցով դուք կարող եք շատ նոր մարդկանց ուշադրություն գրավել, բայց մինչև ձեզ չճանաչող մարդը կցանկանա գումար փոխանցի, նա կհետաքրքրվի արդյոք ձեզ լավ ճանաչող մարդիկ աջակցում են ձեզ:  Քանի որ HaySatar-ում օգնության նվազագույն չափը 1$-ն է,  ձեր շրջապատից յուրաքանչյուր մարդ կարող է այդքան գումար նվիրաբերել ձեր պրոեկտի համար:

Եթե ձեր բարեկամները, ընկերները չեն աջակցել ձեր դրամահավաքին, ապա հովանավորները նույնպես կշրջանցնեն: Եղեք իրատես:

Սոցիալական ցանցերում գրառում կատարելիս ավելացրեք ձեր հղումով անձնականացված հաղորդագրություն, բացատրելով, թե ինչու HaySatar-ում ձեր դրամահավաքը այդքան մեծ նշանակություն ունի ձեզ համար և թե ինչ շնորհակալ կլինեք նվիրատվության կամ համացանցում տարածելու համար:

Պարզ, ուղիղ և անկեղծ դիմումը ձեզ կբերի ամենալավ արդյունքը:

Ուղարկեք անձնական նամակներ
Անձամբ կիսվեք ձեր հղումով 4-5 ընկերների կամ ընտանիքի անդամների հետ` ուղարկելով տեքստային կամ էլեկտրոնային նամակ, անձամբ հարցնելով կամ հեռախոսով զանգահարելով:

Եթե դուք ուղարկում եք էլեկտրոնային նամակներ, դուք կարող եք դիտարկել էլեկտրոնային նամակների ձևանմուշներ օգտագործելու տարբերակը` ձեր տեղեկատվական հնարավորությունները առավելագույն չափով արդյունավետ օգտագործելու համար: Չնայած,  որ ձեր դրամահավաքի պրոեկտի առաջխաղացման համար սոցիալական ցանցերի օգտագործումը օգտակար է, գոյություն ունեն տեղեկատվությամբ առանց սոցիալական ցանցերի կիսվելու տարբերակներ, որոնց կօգնեն ձեզ ստանալ անհրաժեշտ աջակցությունը:

Հաճախակի թարմացումներ հրապարակեք
Հովանավորները գնահատում են դրամահավաքի կազմակերպիչների կողմից թարմացումներ ստանալը, և թարմացումները կարող են նպաստել HaySatar-ում հաջող աշխատանքին: Ինչու՞: Քանի որ դա մարդկանց, որոնք կցանկանան ձեզ օգնել,  գրավելը շարունակելու միջոց է:

Արտահայտեք ձեր երախտագիտությունը
Հենց որ կարողանաք, միշտ շնորհակալություն հայտնեք ձեր նվիրատուներին: Ձեր հովանավորները կիսվում են իրենց քրտինքով վաստակած գումարներով, որպեսզի օգնեն հասնել ձեզ համար կարևոր ինչ-որ բանի:

Եթե ձեզ հարմար է` մտածեք ձեր հովանավորներին ընկերների հետ HaySatar-ի ձեր հղումով կիսվելու խնդրելու մասին:

Հատուկ HaySatar –ի օգտվողների համար

Blog Category