ՈՉ ՈՔ ՔԵԶ ՊԱՐՏԱԿԱՆ ՉԷ

HaySatar / Oct 09, 2021

Մի լավ պապա՝ Հարրի Բրաուն անունով, 1966 թվականին խանութներով նվերներ է փնտրում ու այդպես էլ չի գտնում, թե ինչ պիտի նվիրի իր 9 տարեկան աղջկան։ Ու որոշում է նամակ գրել․
"Սիրունս, ոչ ոք այս կյանքում քեզ ոչնչով պարտական չէ
Բարև Սիրելիս․
Հիմա Սուրբ ծնունդ է և ես կրկին նույն խնդրի առջև եմ կանգնած՝ չգիտեմ, թե ինչ նվեր գնել քեզ համար։ Ես գիտեմ, որ քեզ ուրախացնում են գրքերը, խաղերն ու հագուստը, բայց արդեն այնքան ունես, որ տանը տեղ չկա։ Ուստի որոշել եմ այնպիսի մի նվեր տալ, որը կմնա քեզ հետ ամբողջ կյանքում, այլ ոչ թե քո ինչ-որ ժամանակաշրջանի ընթացքում։ Եթե հասկանաս հենց հիմա, ապա կյանքում ավելի քիչ խնդիրներ կունենաս ու ավելի շուտ կհասնես արդյունքի, քան քո հասկակակիցները։ Եվ այսպես, ոչ ոք քեզ պարտական չէ։
Սա նշանակում է, որ քեզ համար բացի քեզնից ոչ ոք չի ապրում և եթե հասկանաս, որ ոչ ոք քեզ համար երջանկություն չի կազմակերպելու, այդ ժամանակ լիքը սպասումներից կազատվես ու ավելի թեթև կլինի կյանքը։ Եթե դու ինչ-որ բան ես սպասում ու չես ստանում սպասածդ, առաջանում է հիասթափություն և դու դառնում ես հերթական անհետաքրքիր ու դժբախտ մարդը։
Ոչ ոք պարտավոր չէ քեզ սիրել, իսկ եթե սիրում է, ուրեմն քեզնից ինչ-որ բան ներկայացնում ես։ Գտիր այն պատճառը, թե ինչու են քեզ շատ սիրում ու էլ ավելի ուժեղացրու այդ լավ կողմերդ։ Հենց դրա համար էլ քեզ ավելի շատ կսիրեն սիրելիս, այլ ոչ թե նրա համար, որ պարտավոր են սիրել։
Եթե մարդիկ քեզ համար ինչ-որ լավ բան են անում, նշանակում է, որ ի սրտե ցանկացել են, քանի որ քեզնից ինչ-որ կարևորություն ես ներկայացնում, այլ ոչ թե նրա համար, որ պարտավոր են քեզ։
Ուստի դու պիտի լինես լավն առաջին հերթին հենց քո համար, քանի որ եթե քո մոտ ստացվի, դու օրինակ ես դառնում և մարդիկ քեզնից սովորում են, ցանկանում են լինել քեզ հետ, շփվել, զրուցել՝ նվիրել ու փոխարենը ստանալ այլ նվեր։ Կլինեն նաև մարդիկ, ովքեր կփորձեն իրենց խնդրով քեզ խորտակել, դու ուղղակի պիտի հարաբերությունների չափը պահես, որ ուրիշի խնդիրները չկուտակվի քո գլխին։
Այն պահին, երբ հասկանաս, որ սերը, հարգանքը պիտի վաստակել, դու էլ չես հիասթափվի ու սպասումներ չես ունենա մյուսներից։ Դու կլինես ինքդ, այլ ոչ թե այն, ինչ միջավայրն է ուզում (այս տողերն իրոք ակտուալ է շատերի համար)։ Մարդիկ պարտավոր չեն կիսվել իրենց ունեցածով, մտքերով ու ջերմությամբ, իսկ եթե անում են, ուրեմն դու արժանի ես, համապատասխանում ես։
Իմ կյանքը հաջողվեց այն ժամանակ, երբ հասկացա, որ ոչ ոք ինձ ՊԱՐՏԱԿԱՆ ՉԷ։ Եթե ես լինեմ լավը, կենտրոնանամ իմ վրա, ապա իմ որակների հաշվին կլինի այն ջերմ շփումը, որին միշտ ձգտել եմ։ Ես հասկացա, որ եթե պիտի տամ, հետո կստանամ, ուղղակի միայն պահանջելով՝ իմ կյանքն էի ավիրում։ Եվ ապրածս կյանքից հասկացել եմ այս կարևոր միտքը, որն էլ կիսվում եմ քեզ հետ, հուսամ ամեն Ծննդյան տոներին կկարդաս նամակն ու կյանքն էլ ավելի քաղցր, ավելի հետաքրքիր կլինի քո համար։
Բալես, ՈՉ ՈՔ ՔԵԶ ՊԱՐՏԱԿԱՆ ՉԷ
Շնորհավոր Սուրբ ծնունդ"