Education & Training
$5 raised of $650 goal
0.77%
Ճարտարապետական աշխատարան
Campaign viewed 863 times
Project Ended!
«ՃԱՐՏ Աշխատարան»-ը ոչ ֆորմալ գործնական դասընթացների շարք է` ուղղված Հայաստանում ճարտարապետական կրթությունը բարելավելուն։ Ծրագրի կրթական նպատակն է ավելացնել ձեռքով աշխատանքի դերն ու կշիռը, զարգացնել ստեղծարարություն և ձևավորել նոր կապեր երիտասարդ և փորձառու մասնագետների միջև։ Այն նախատեսված է ճարտարապետական համալսարանում սովորող առաջին և երկրորդ կուրսեցիների, ինչպես նաև ավագ դպրոցի` ճարտարապետությամբ հետաքրքրվող աշակերտների համար։
«ՃԱՐՏ Աշխատարան»-ի առաջին թողարկման ընթացքում (որը տեղի ունեցավ նախորդ տարվա հոկտեմբեր ամսին) 19 սկսնակ և ապագա ճարտարապետներ սովորել են ճարտարապետական մասշտաբի, կաղապարագործության, ճարտարապետական լուսանկարչության, թիմային համագործակցության, հանրային ելույթների հմտություններ՝ իրենց կազմած ճարտարապետական նախագծերի գաղափարները իրականացնելու և ներկայացնելու նպատակով։
Այժմ մենք պատրաստվում ենք «ՃԱՐՏ Աշխատարան»-ի երկրորդ թողարկմանը, որը տեղի կունենա փետրավրի 19-ից մարտի 12-ը։ Աշխատարանը կավարատենք ընթացքում արված գործերի ցուցադրությամբ «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում (Երևանում)։ Ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ և բաց կլինի բոլոր ցանկացողների համար։
«ՃԱՐՏ Աշխատարան»-ը կրելու է շարունակական բնույթ՝ լրացնելով հիմնարար գիտելիքների և գործնական հմտությունների այն բացը, որն այսօր առկա է հայաստանյան ճարտարապետական կրթության մեջ։
Ծրագիրն իրականացվում է «Ապագա Սերունդների Կոմիտե» սոցիալ-կրթական ՀԿ-ի կողմից:
Հարցերի դեպքում կարող եք գրել մեր ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերին, կամ կապվել մեզ հետ հետևյալ էլ․ հասցեով-
fgc.armenia@gmail.com

* * * * *
-
Anonymous sent $5
Related Projects
Take a look at other projects in the same category.
Education & Training
Davit Muradyan
There is no time anymore-1182
0 Likes
Translations ENG-ARM-ENG
I am an experienced translator and interpreter, media expert, based in Armenia....
$0
0.00%
raised of $10,000
Education & Training
Ваге Баласанян
There is no time anymore-1182
0 Likes
"Help Me Achieve My Dream: Support My Learning Journey"
I am a passionate individual aiming to become a skilled programmer. To achieve m...
$0
0.00%
raised of $900
Education & Training
Venizelos Mantonanakis
There is no time anymore-1182
0 Likes
Bouldering gym
Greeting friends, I want to open the first bouldering gym in Crete. I have been...
$0
0.00%
raised of $100,000