Foods & Drinks

Կերակրե՛նք թափառող կենդանիներին

by Lusik Tovmasyan Contact Me
Yerevan, Yerevan, Armenia
$0 raised of $500 goal 0.00%
  • 0 Donations
  • No deadline
  • 0 Likes ( success)
Campaign viewed 41 times
Նրանք միայն մեզ ունեն․․․
Ողջույն, սիրելի՛ կենդանասեր հայրենակիցներ

Այս թեման, կարծում եմ, անհանգստացնում է ամենքիս, բոլոր նրանց, ում հոգին դեռ չի քարացել։
Ծանր է դիտել վախեցած, տխուր հայացքով մի տեղից մյուս տեղում պառկող շներին։

Ցավոք, այնքան է շահարկվել ու արժեզրկվել, որ անգամ վարանում ենք բարձրաձայնել։

Միշտ մտածել եմ, տեսնես ինչ հրաշքով են սրանք սնունդ հայթայթում, ինչ լավ է, որ մեր ազգը փնթի աղբամաններ ունի, գոնե սրանք են օգտվում այդ փնթի միջավայրից։

Շատ վաղուց մտերիմներիս հետ մենք կերակրում ենք մեր բակերում թափառող կատուներին ու շներին։ Երբեք չենք էլ մտածել, որ գուցե կարելի է համակարգված անել դա։

Ճիշտ է, ոչ միշտ է հնարավոր լինում, որ ընտանեկան բյուջեից որևէ մաս առանձնացնես, ուղղակի նայած օր, նայած ժամանակ, զուտ պատահականության սկզբունքով՝ ում երբ հաջողվի։
Սակայն սա ելք չէ․․․

Մեր շուրջը կենդանի էակներ են ու մենք նրանց կողքով անցնում ենք, ինչպես քարի ու ծառի կողքով կանցնենք։

Այդպես էլ չհասկացա ինչ բարդ բան էր հարմար պայմաններով կացարաններ սարքելը։ Կարծում եմ, դա մենք ենք ի վերջո անելու, ոչ ոքի վրա հույս չկա։

Այս փուլում կա միջանկյալ պարզունակ ելք, կարող ենք մեր բնակավայրերում մի քանի տեղ կերակրման կոկիկ անկյուններ սարքել, որ գոնե կենդանիներրը դես ու դեն չթափառեն, իմանան, որ այդ կետում միշտ սնունդ կա։

Մեզ ոչ բիզնես է հետաքրքրում, ոչ կեղծ շոուներ, ոչ էլ փողի լրացուցիչ աղբյուրներ։
Զուտ մարդկայնություն ենք ակնկալում։

Եթե ամեն մեկը 500-1000դր էլ փոխանցի, արդենիսկ առաջխաղացում կունենանք

Դուք ինքներդ էլ կարող եք միանալ այս նախաձեռնությանը, ամեն մեկդ եթե ձեր բնակավայրում 1 կերակրման կետ էլ հիմնեք, էլի փոքրիկ հաղթանակ է։

Բոլոր աջակիցներին կհավաքենք որևէ սոցցանցային խմբում, կուղարկենք հաշվետվությունները և արված գործի արդյունքները

Վստահ եմ, ԲԱՐԻ ՄԱՐԴԻԿ դեռ շատ են

Կանխավ շնորհակալ ենք ձեր առատաձեռնության համար
Մտահղացման հեղինակներ՝ Նելլի Պետրոսյան, Ալվարդ Սոլոմոնյան, Լուսինե Թովմասյան /Հեռ․՝ 098388982/




 
* * * * *
There are no donations
No results have been found

Gifts, Rewards or Items for sale not provided.

Related Projects

Take a look at other projects in the same category.

Emergency Relief Campaign for the People of Gaza
Foods & Drinks
Emergency Relief Campaign for the People of Gaza

In Gaza, families continue to struggle with hunger, cold, and fear under a sky...

$0 0.00%
raised of $30,000
عبود رضوان عبود رضوان 954 days left 1 Likes
ՀԱՅ tea , ARM թեյ
Foods & Drinks
ՀԱՅ tea , ARM թեյ

Բարև, ես Աննան եմ.  Ապրում եմ Հայաստանում։ Բնությունն այստեղ շատ գեղեց...

$0 0.00%
raised of $3,000
Greenhouses. Ջերմոցներ
Foods & Drinks
Greenhouses. Ջերմոցներ

Ես ուզում եմ մեր տարածաշրջանում ստեղծել ժամանակակից ջերմոցներ, որոնք կխթանեն համ...

$0 0.00%
raised of $10,000
Ruzanna Ohanyan Ruzanna Ohanyan 0 Likes