Technology & Innovation
$0 raised of $30,000 goal
0.00%
Փնտրում եմ ներդրող, ով կուզենա 3 տարում վաստակել 60.000.000 դրամ
Campaign viewed 969 times
Project Ended!
Բիզնես նախագիծ
Ընդհանուր նկարագրություն:
Զրոից ձևավորվելու է թիմ, ուսուցանվելու և պատրաստվելու են մասնագետներ`բաղկացած պրոֆեսիոնալ թրեյդերներից ու պրոֆեսիոնալ պոկեր խաղացողներից։
Ընկերությունը գործելու է 2 հիմնական բնագավառներում...
1. Օնլայն թրեյդինգ, իրականացնելու է առք ու վաճառք հետեվյալ բրոկերների միջոցով` Forex club, Fxpro, Finam, Dukascopy, հետագայում, շրջանառության մեծացմանը զուգահեռ կլինի համագործակցություն Արարատ կամ Ամերիա բանկերի հետ, միգուցե նաև անմիջապես Ամերիկյան Interactive brokers կամ Fidelity բրոկերների հետ, ներքոհիշյալ գործիքներով...
1.1 Արժեթղթեր
1.2 Արտարժույթ
1.3 Ֆյուչերսներ
1.4 Օպցիոններ
2. Խաղային բեկինգ, օնլայն պոկեր
Խաղերը իրականացվելու են օնլայն սենյակներում, այնպիսի հայտնի կայքերում, որոնցից են Pokerstars, 888, Ipoker և GGnetwork ցանցերը։
Շուկայի անալիտիկա։
Հայաստանյան շուկայում չկա նման պրոեկտ, իսկ այն ինչ կա, բաղկացած է ոչ պրոֆեսիոնալ ու անհատական թրեյդերներից ու պոկեր խաղացողներից, որոնք մեծ հաշվով բիզնես մրցակիցներ չեն կարող լինել։
Ամբողջ աշխարհում թրեյդինգով զբաղվող ներդրումային ֆոնդեր շատ կան, մենք լինելու ենք նրանցից մեկը և ունենալու ենք մեր հաճախորդներին։
Ինչ վերաբերում է պոկերին, կան հաջողված բեկինգային ֆոնդեր, օրինակ` Greenline և Funfarm, որոնք գործում են օնլայն և հավաքագրում ու զարգացնում են արդեն իսկ որոշ հաջողության հասած խաղացողների։
Մենք զրոից ենք պատրաստելու մասնագետներ։ Մեր պրոեկտի յուրահատկությունը կայանում է նրանում, որ Հայաստանում այն առաջինն է լինելու և ոչ թե օնլայն այլ օֆիսային տարբերակով։
Կազմակերպչական հարցեր և կառավարում։
Ընկերությունը բաղկացած է լինելու մեկ ներդրողից, մեկ կառավարչից և աշխատակիցներից, ժամանակի ընթացքում, երբ թիմը կսկսի մեծանալ, որոշ պարտականություններ կհանձնվեն նվիրված ու արդեն իրենց գործում հաջողության հասած մասնագետներին, որպեսզի լինի ժամանակի խնայողություն։
Ներդրողի ու կառավարչի դերը և պարտականությունները:
Ներդրողը ֆինանսավորում է պրոեկտը ամբողջությամբ, ներդնելով կանխիկ 4 միլիոն ՀՀ դրամ։ Ներդրողի պարտականությունների մեջ է մտնում նաև աջակցությունը որոշ արտաքին, ոչ մասնագիտական հարցերում, որոնք կառաջանան ժամանակի ընթացքում։
Նա նաև պարտավոր է դրսևորել համբերատարություն, չխանգարել գործին, կառավարչի թույլտվությամբ քննարկել ու առաջարկել լուծումներ առաջացած խնդիրներին, վերջնական որոշումը թողնելով կառավարչին։
Կառավարչի պարտականությունների մեջ է մտնում գործի ամբողջական կառավարումը և վերահսկումը։
Կառավարիչը պարտավոր է ամեն ամիս հաշվետվություն ներկայացնել ներդրողին, ծախսերի, եկամուտների և գործի ընթացքի մասին, տեղեկացնել առաջացած հնարավոր խնդիրների մասին։
Զարգացման պլան։
Բիզնեսը հիմնվելու է Գյումրի քաղաքում, սկսելու համար անհրաժեշտ կլինի վարձակալել սեփական տուն կամ բնակարան, կոմունալ բոլոր հարմարություններով։ Գնվելու են համակարգչային տեխնիկա, հնարավոր է որոշ գրասենյակային կահույք, նոութբուքեր, պրինտեր, գրենական պիտույքներ և այլն։
Ներգրավվելու ենք 18-35 տարեկան միայն իգական սեռի անձանց։
Սկզբնական թիմը բաղկացած է լինելու 3 հոգուց, հնարավորության դեպքում ամեն ամիս ավելացնելու ենք ևս մեկ աշխատակից։
Աշխատակիցները սնվելու են անմիջապես մեր մոտ և կազմակերպության հաշվին։
Առաջին տարվա նպատակը լինելու է պատրաստել 10 մասնագետ, որոնցից յուրաքանչյուրը ամսեկան կբերի միջինը 150 հազար ՀՀ դրամ մաքուր եկամուտ։
Մեկ տարի հետո թիմը բաժանվելու է, պոկեր խաղացողների թիմը կշարունակի նույն ձևով զարգանալ,իսկ թրեյդերների թիմը կանցնի գրանցված ու պաշտոնական աշխատանքի, գրանցվելու ենք որպես ներդրումային ֆոնդ, ՍՊԸ։
Ստեղծվելու է կայք, որտեղ ներկայացվելու է մեր տեսլականը, արժեհամակարգը և արդյունքները, դրա միջոցով ներգրավելով նոր ներդրողների (ավանդատուների), դրանով ավելացնելով մեր շրջանառությունը ֆոնդային ու ապրանքային բորսաներում։
Մեր ծառայությունները առաջարկվելու և գովազդվելու են նաև հեռուստատեսությամբ։
Երեք տարիների ընթացքում մեր նպատակն է լինելու ունենալ 30 մասնագետ, որոնցից յուրաքանչյուրը ընկերությանը կբերի ամսեկան միջինը 150-ից 250 հազար ՀՀ դրամ մաքուր եկամուտ։
Ներդրումային ֆոնդի առանձին ու գլխավոր նպատակն է լինելու պաշտոնապես ստանալ տարեկան 30-60% և ավել կայուն ու մաքուր եկամուտ մեր ավանդատուների համար։
Ֆինանսներ։
Բիզնես պրոեկտի իրականացման համար անհրաժեշտ ներդրումը կազմում է 4 միլիոն ՀՀ դրամ։
Առաջին 5-6 ամսում հասնելու ենք նրան, որ մեր ստացած եկամուտները կսկսեն ծածկել ծախսերը, որոնց մեջ է մտնում` օֆիսային տարածքի վարձակալություն, կոմունալ ծախսեր, սնունդ, համակարգչային տեխնիկա, գրենական պիտույքներ, աշխատավարձ, դեպոզիտներ և այլ ծախսեր։
Մոտ մեկ տարում, իսկ ավելի կոնկրետ 12-14 ամսում բիզնեսը հետ է բերում իր վրա ծախսած ամբողջ գումարը։
Ներդրված մայր գումարը ներդրողին հետ վերադարձնելուց հետո, վճարումները կատարվելու են ամեն եռամսյակը մեկ (բայց ոչ պակաս քան մաքուր եկամուտի 70%-ը)։
Հաջորդ 2 տարիների ընթացքում ներդրողին է վճարվելու ընդհանուր 60 միլիոն ՀՀ դրամ, որից հետո բիզնեսի 100% մասնեբաժինը անցնում է կառավարչին։
Ներդրողի հետ ի սկզբանե կարող է կնքվել նաև բաժնեմասով համագործակցության պայմանագիր։
Ռիսկեր։
Ինչպես բոլոր բիզնեսներում, այստեղ նույնպես կան ռիսկեր, որոնցից ամենամեծը Ֆորս մաժորային իրավիճակներն են Հանրապետության մասշտաբով, ինչպես օրինակ կորոնավիրուսը։
Մնացած բոլոր ռիսկերը վերահսկելի են ու կախված են կառավարչի հմտություններից, օրինակ թիմ ղեկավարել, վերահսկել ամբողջ գործընթացը, պահպանել սուբորդինացիան աշխատողների հետ, միեւնույն ժամանակ ստեղծելով առողջ ու մոտիվացնող աշխատանքային մթնոլորտ։
Հաշվի առնելով նախկինում իմ ունեցած փորձը, կարող եմ ասել, որ եթե ոչ 100 ապա 95%-ով կարող եմ իրականացնել որակյալ կառավարում։
Քանի որ այս գործում հնարավոր չէ կայուն հավասարաչափ արդյունք ցույց տալ ամեն ամիս, որովհետև երկու բնագավառներում էլ կա դիսպերսիա, աշխատողների քանակի ու նրանց տարբեր ընդունակությունների հաշվին մենք ոչ միայն նվազեցնում ենք այն, այլ նաև դիվերսիֆիկացնելու ենք մեր ռիսկերը։
Չնայած իմ լիարժեք վստահությանը այս բիզնեսի հաջողության հասնելու հարցում, ներդրողի համար ուզում եմ հստակեցնել , ներդրված ամբողջ գումարի համար պատասխանատու եմ և փոխհատուցելու եմ անձամբ, նույնիսկ ամենաբարդ Ֆորս մաժորային իրավիճակներում, ինչպես նաև ներքոհիշյալ դեպքերում...
1. Բիզնեսի լիակատար ֆիասկո։ Սա ամենա անհավանական տարբերակն է, գրում եմ միայն նրա համար, որ բաց տեղեր չլինեն ու ազնիվ լինենք միմիանց հետ։ Այս իրավիճակում ստացվում է, որ ես չեմ կատարել իմ փոխառության պայմանագիրը, դրա փոխարեն պատրաստ եմ յուրաքանչյուր արժանավայել աշխատանքով փոխհատուցել ներդրված գումարը ամբողջությամբ։
2. Բիզնեսը ոչ հաջողված ենք համարում այն ժամանակ, երբ բիզնեսը հիմնվելու պահից 14 ամիս հետո մեր մաքուր եկամուտը ցածր է լինում քան ամսեկան 1 միլիոն դրամը։ Այս դեպքում ներդրողին եմ վերադարձնում իր ներդրած 4 միլիոն դրամը + 2 միլիոն դրամ հաջորդ 1 տարվա ընթացքում։
3. Բիզնեսը հաջողված ենք համարում ամսեկան 1 միլիոն ՀՀ դրամ և ավել մաքուր եկամուտ ունենալու դեպքում։ Իմ հաշվարկներով այդ ժամանակահատվածում մեր միջին եկամուտը ամսեկան 1.5 միլիոն կլինի ու ամեն ամիս կաճի։
Այս դեպքում արդեն ևս մեկ պայմանագիր ենք կնքում, որով ես պարտավորվում եմ հաջորդ 2 տարիների ընթացքում վճարել ներդրողին ընդհանուր 60 միլիոն ՀՀ դրամ։
Ընդհանրացում։
Գործնական հարաբերություններում բարդություններ սիրող, ոչ ազնիվ, քյարթու, կնամոլ, ոչ համբերատար, մեծ նպատակներ չունեցող, անձնականն ու գործնականը խառնող, սեփական փողերը գովազդող, 320% երաշխիքներ պահանջող մարդկանց խնդրում եմ չ'գրել ու չ'զանգահարել։
Համագործակցությունը լինելու է շատ պարզ, մեկ անհատի հետ կնքվելու է 4 միլիոն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր և սկսելու ենք աշխատել։
Աշխատելու ենք փոխվստահության հիման վրա, միաժամանակ ամեն մեկը անելու է իր գործը, չխանգարելով մեկը մյուսին։
Ինձ հավելյալ պետք կլինի նաև 8.000.000 դրամ, որոշ հարցեր կարգավորելու համար
Գագիկ Գեվորգյան
Հեռախոսահամար։ 055 336693
* * * * *
Related Projects
Take a look at other projects in the same category.
Technology & Innovation
Tourism Armenia App
Hello everyone! I made an app for tourists. There are collected the most beautyf...
$0
0.00%
raised of $100
Hrayr Barseghyan
0 Likes
Technology & Innovation
Էկոնոմ էլեկտրական ջեռուցում
Մեր ընկերությունը արտադրում է էլեկտրական չոր ջեռուցման համակարգեր, որոնք հիմնվ...
$0
0.00%
raised of $10,000
Андрей Оганесоу
0 Likes
Technology & Innovation
Forex առևտրային ռոբոտի գործողության իրական թեսթավորում
Ես բանաստեղծ Արմեն Ալավերդյանն եմ, Հրազդանից։ Այս ռոբոտը իմ հետազոտության...
$0
0.00%
raised of $1,000
Արմեն Ալավերդյան
0 Likes